Բաժիններ՝

Ամուրիի օրը Alibaba-ի վաճառքները 20 մլրդ դոլար են գնահատել

Չինաստանի առցանց առեւտրի հսկա Alibaba ընկերությունը վաճառքների նոր ռեկորդ է սահմանել այսպես կոչված Ամուրիի օրը, որն սկսվել է նոյեմբերի լույս 11-ի գիշերը (Երեւանի ժամանակով 20:00-ին): Նախնական գնահատումներով՝ այդ սպառավաճառքից ընկերության շահույթը կկազմի շուրջ 20 միլիարդ դոլար: Նոյեմբերի 11-ին այս մասին հայտնել է The Guardian-ը:

Այս տարի հիմնականում գերակշռել են արտասահմանյան առեւտրանիշերը, ներառյալ Apple-ը, Nike-ը, New Balance-ը, Adidas-ը եւ Ugg-ը, Չինաստանի արտադրողների թվում լավ ցուցանիշներ ունեն սոսկ մի երկու ֆիրմաներ, որոնք մասնագիտացած են էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի բնագավառում: Ընդամենն սպառավաճառքին մասնակցել է ավելի քան 14 հազար միջազգային առեւտրանիշ:Սպասվում է, որ այս տարի վերջնական հասույթը կկազմի առնվազն 20 միլիարդ դոլար, ինչն Ամուրիի օրվան թույլ կտա առաջ անցնել ամերիկյան այնպիսի խոշորագույն սպառավաճառքներից, ինչպիսիք են Կիբեռերկուշաբթին եւ Սեւ ուրբաթը:

Alibaba-ն Ամուրիի օրն անցկացնում է սկսած 2009 թվականից, այն ժամանակ դրան մասնակցել է ընդամենը 27 ընկերություն: Նոյեմբերի 11-ն է ընտրվել այն պատճառով, որ այդ օրը բաղացած է 4 մեկից: Սկզբնապես դա ուսանողական տոն էր, երբ միայնակ պատանիները գնումներ էին անում, որպեսզի ինչ-որ կերպ սփոփեն իրենց: Վերջին տարիներին այս ավանդույթն սկել են նշել Չինաստանի առեւտրական կենտրոնները եւ առցանց մանրավաճառները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս