
«Եթե Թրամփին նոր օգնական է պետք, ես պատրաստ եմ». Թայսոն Ֆյուրի

Գերծանր քաշային կարգի նախկին աշխարհի չեմպիոնը որոշել է PR քայլ կատարել՝ ԱՄՆ նորընտիր նախագահի հաշվին:
«Ով գիտի, հնարավոր է շուտով Թայսոն Ֆյուրին դառնա վարչապետ: Եթե Թրամփը կարողացավ, կկարողանամ և ես: Իսկ եթե նրան պետք է նոր օգնական, ահա ես»,- գրել է բռնցքամարտիկը:
Կլիչկոյի նկատմամբ տարած հաղթանակից հետո Ֆյուրին զրկվեց IBF տիտղոսից, իսկ սեպտեմբերին երկրորդ անգամ հետաձգեց մենամարտը Վլադիմիրի հետ:
Ավելի ուշ Թայսոնը հրաժարվեց WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը