Բաժիններ՝

ԴԱԻՇ-ն ահաբեկիչներին սովորեցնում է փախստականներ ձևանալ՝ Եվրոպայում հայտնվելու համար. ԶԼՄ-ներ

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը նախազգուշացնում է այն մասին, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը նախկինի պես սովորեցնում է գրոհայիններին ներկայանալ որպես փախստականներ և փախստականների ընդհանուր հոսքի միջոցով Եվրոպա հասնել, գրում է գերմանական Welt am Sonntag թերթը հոդվածում, որը նվիրված է 2015թ. նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների զոհերի տարելիցին:

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության տվյալներով՝ ԴԱԻՇ-ը իր գրոհայիններին սովորեցնում է, թե ինչպես է կարելի աչքի չընկնել փախստականների մեջ ու հանգիստ պահել իրենց: Զինյալները մշակում են ոստիկանությունում հարցաքննության հնարավոր եղանակները ապաստան խնդրելու հայտ ներկայացնելու ժամանակ:

Նշվում է, որ այն 9 ահաբեկիչները, որոնք Փարիզում նոյեմբերի 13-ին հարձակումներ էին կազմակերպել նման եղանակով էին հասել Եվրոպա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930