
Թրամփը հանդիպել է Brexit-ի «կնքահայր», UKIP-ի ղեկավար Նայջել Ֆարաջի հետ

Միացյալ թագավորության անկախության կուսակցության (UKIP) ղեկավար Նայջել Ֆարաջը դարձել է բրիտանացի առաջին քաղաքական գործիչը, որը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թրամփի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Նյու Յորքում կայացած բանակցությունները եղել են շատ արդյունավետ:
Իր Twitter-ում Ֆարաջը գրել էր, որ Թրամփը զրույցի ընթացքում շատ հետաքրքիր առաջարկներ է առաջ քաշել:
«Ես վստահ եմ, որ նա լավ նախագահ կլինի»,- նշել է Ֆարաջը:
Հանդիպման նախօրեին UKIP-ի ղեկավարը հիշեցրել էր Fox News-ին տված հարցազրույցում, որ Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Թերեզա Մեյը բավական կոպիտ է արտահայտվել Թրամփի հասցեին, այնպես որ հիմա «պետք է այդ հարաբերությունները ուղղել»:
Ընդ որում՝ Ֆարաջն ընդգծել է, որ Թրամփն անգլոֆիլ է: «Փառք Աստծո, որ ավարտվում է ԱՄՆ նախագահի ժամկետը, որը տանել չէր կարողանում Մեծ Բրիտանիային»,- ասել է UKIP-ի ղեկավարը:
Ավելի վաղ պաշտոնական Լոնդոնը հայտարարել էր, որ Ֆարաջը ոչ մի դեր չի խաղում Միացյալ Թագավորության կառավարության և նոր ԱՄՆ վարչակազմի հարաբերությունների միջև: