
Քլինթոնի շտաբում ՀԴԲ-ին մեղադրել են ընտրություններում պարտության համար

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի հետազոտական ստորաբաժանման ղեկավար Նևին Նեյաքը ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտության համար մեղադրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Կոմիին, հայտնում է Politico-ն:
«Մենք կարծում ենք, որ պարտվեցինք ընտրությունները անցած շաբաթ: Կոմիի նամակը քվեարկությունց 11 օր առաջ օգնել է միաժամանակ նվազեցնել հայտն ու որոշ մարդկանց հեռացնել մեր աջակցությունից կիրթ սպիտակամորթ ընտրողների շրջանում, հատկապես արվարձաններում»,- գրել է նա:
Նա նաև նշել է, որ Կոմիի երկրորդ նամակն օգնել է ավելացնել ընտրողների հայտերը՝ հօգուտ միլիարդատեր Դոնալդ Թրամփի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից 11 օր առաջ ՀԴԲ-ն վերսկսել էր գործի հետաքննությունը, որը կապված էր Քլինթոնի՝ պետքարտուղար եղած ժամանակ անձնական փոստային սերվերը աշխատանքային նամակագրության համար օգտագործելու հետ: