Բաժիններ՝

SOAD-ի թմբկահար Ջոն Դոլմայանը ցանկանում է երեխա որդեգրել Սիրիայից

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը ցանկանում է երեխա որդեգրել Սիրիայից: Instagram-ում Դոլմայանը մի երեխայի լուսանկար է հրապարակել՝ իր էջի հետևորդներին խնդրելով տեղեկություններ հաղորդել փոքրիկի մասին:

«Եթե որևէ մեկը ինչ-որ բան գիտի այս երեխայի մասին, խնդրում եմ, ինձ տեղյակ պահեք»,- գրել է Ջոն Դոլմայանը, ավելացնելով, որ պատրաստ է որդեգրել երեխային, նույնիսկ եթե նա մուսուլման լինի:

Ջոն Դոլմայանը ծնվել է Լիբանանում: Ծնունդից կարճ ժամանակ անց տեղափոխվել է Տորոնտո (Կանադա), այնուհետև՝ Լոս Անջելես, որտեղ ծանոթացել է System of a Down խմբի մյուս անդամների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս