Բաժիններ՝

«Սառցե» անձրև Մոսկվայում. 1 օրում 900 վթար է գրանցվել

Մոսկվայում արդեն առաջին օրը չէ, որ տիրում է նոյեմբեր ամսվա համար անսովոր եղանակ. կամ մի ամբողջ օր «սառցե» անձրև է տեղում, կամ՝ առատ ձյուն գալիս:

Նույնիսկ օդերևութաբանները, մեկնաբանելով Մոսկվայում կտրուկ փոխված եղանակը, այն անվանել են էքստրեմալ:

Սակայն վատ եղանակը մոսկվայաբնակների համար առիթ չէ տանը փակվելու համար: Մայրաքաղաքի բնակիչները շարունակում են փողոց դուրս գալ և դպրոցի, համալսարանի, աշխատանքի կամ տան ճանապարհին շարունակում ֆիքսել ոչ այնքան աշնանային եղանակային պայմանների հետևանքները: Իսկ նրանց արած գեղեցիկ կադրերը շարունակում են հայտնվել սոցցանցերում:

Կանխատեսվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Մոսկվայում 0-ից ցածր ջերմաստիճանը կպահպանվի:

Ի դեպ, Պետավտոտեսչությունից ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են, որ մեկ օրում մերկասառույցի պատճառով Մոսկվայում գրանցվել է 880 ճանապարհատրանսպորտային պատահար։

Հիշեցնենք, որ Մոսկվայի իշխանությունները կոչ էին արել քաղաքի բնակիչներին դուրս չգալ փողոց առանց խիստ անհրաժեշտության, քանի որ կա ուժեղ սառցակալման վտանգ:

«Մենք կոչ ենք անում մոսկվացիներին խիստ ուշադիր լինել քաղաքում տեղաշարժվելիս, առանց խիստ անհրաժեշտության կոչ ենք անում դուրս չգալ քաղաք, քանի որ անոմալ եղանակի պատճառով հնարավոր է ուժեղ սառցակալում»,- հայտարարել էր Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Պյոտր Բիրյուկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս