
Կոլումբիայի իշխանությունները և ապստամբները խաղաղության մասին վերջնական համաձայնագիր են կնքել

Կոլումբիայի կառավարության ներկայացուցիչներն ու Հեղափոխական զինված ուժերի (FARC) ապստամբները նոյեմբերի 12-ին Հավանայում ստորագրել են խաղաղության մասին նոր՝ վերջնական համաձայնագիր են ստորագրել, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք հասել ենք զինված հակամարտության նոր՝ վերջնական համաձայնագրի կնքման, որը ներառում է փոփոխություններ, ճշգրտումներ, որոնք քննարկել ենք մեկը մյուսի հետևից»,- հայտարարել է Կուբայի ներկայացուցիչ Իվան Մորան բանակցությունների արդյունքով:
Հիշեցնենք, որ Կոլումբիայի կառավարության և FARC-ի ապստամբները հրադադարի մասին համաձայնագիր էին ստորագրել սեպտեմբերի 27-ին:
Կողմերի միջև հակամարտությունը տևել է ավելի քան 52 տարի: Այն խլել է 260 հազար մարդու կյանք, 45 հազարը համարվում է անհետ կորած: