
Պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում, զոհերի թիվը գերազանցել է 50-ը

Պակիստանի Բելուջիստան նահանգի մզկիթներից մեկում պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 52 մարդ, մոտ 100-ն ստացել է վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ աղոթողները կրոնական պար են պարել: Այդ ժամանակ մզկիթում գտնվել է մի քանի հարյուր մարդ:
ԴԱԻՇ-ը հայտնել է, որ պայթյունի հեղինակն իր մահապարտ ահաբեկիչներից մեկն է:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը դատապարտել է այդ հարձակումը:
Սուֆիզմը իսլամի ուղղություններից է, որը մի քանի հետևորդ ունի Պակիստանում: Ուղղության հետևորդները հաճախ են ենթարկվում ծայրահեղականների հարձակմանը: