Բաժիններ՝

Օբաման սկսում է իր վերջին միջազգային շրջագայությունը՝ որպես ԱՄՆ նախագահ

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման սկսում է իր վերջին միջազգային շրջագայությունը՝ որպես ԱՄՆ նախագահ: Ինչպես հայտնում են Սպիտակ տանը, 6-օրյա ուղևորությունը կմեկնարկի երկուշաբթի:

ԱՄՆ նախագահի վարչակազմից հայտարարում են, որ այցի նպատակն է համոզել միջազգային առաջնորդներին, որ նրանք չպետք է անհանգստության առիթ ունենան Դոնալդ Թրամփի ընտրության առնչությամբ:

Այցի շրջանակում Օբաման կայցելի Հունաստան և Գերմանիա, այնուհետև Պերուում ներկա կգտնվի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գագաթաժողովին, որտեղ հանդիպում կունենա Չինաստանի առաջնորդի հետ:

Ինչ վերաբերում է շրջագայության եվրոպական մասին, ապա Հունաստանում Օբաման կհանդիպի երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Գերմանիայում՝ կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930