Բաժիններ՝

Fox News-ի հաղորդավարուհին պատմել է ընտրություններից առաջ լրագրողներին կաշառելու Թրամփի փորձերի մասին

Fox News հեռուստաալիքի հաղորդավար Մեգին Քելլին իր մեմուարների գրքում հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փորձերի մասին՝ նվերների օգնությամբ հասնել լրագրողների բարեհաճությանը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը, որի տրամադրության տակ հայտնվել է գրքի օրինակը:

«Դա 2016թ. քարոզարշավի չպատմված պատմություններից է: Ես միակ լրագրողը չէի, ում Թրամփը նվերներ է առաջարկել»,- գրել է Settle for more գրքի հեղինակը:

Քելլիի խոսքով՝ քաղաքական գործիչն իրեն առաջարկել է օթևանել Նյու Յորքի իր հյուրանոցում կամ վճարել իր և ամուսնու՝ Ֆլորիդա թռիչքը, որտեղ կկարողանային այցելել Թրամփի «Մար-ա-Լագո» նստավայրը:

Նման առաջարկություններից հրաժարվելը, նշել է լրագրողը, եղել է հեշտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930