
Փարիզի Bataclan համերգասրահը բացվել է 2015թ. ահաբեկչություններից հետո

Փարիզի Bataclan համերգասրահում նոյեմբերի 12-ին մեկ տարվա վաղեմության ահաբեկչությունից հետո առաջին անգամ հրապարակային ներկայացում է բեմադրվել: Ելույթ է ունեցել բրիտանացի երգիչ Սթինգը: Շոուն սկսվել է մեկ րոպե լռությամբ, որը նվիրված է եղել ահաբեկչության զոհերի հիշատակին, հայտնում է DW-ն:
«Մենք երբեք նրանց չենք մոռանա»,- համերգի սկզբում ֆրանսերենով ասել է Սթինգը:
Հանդիսատեսի շարքերում են եղել 2015թ. նոյեմբերի 13-ին սրահում Eagles of Death Metal խմբի համերգի ժամանակ ներկա գտնված մարդիկ, ինչպես նաև զոհերի հարազատները:
Համերգի տոմսերի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է զոհերի ընտանիքների օգնությամբ զբաղվող կազմակերպություններին:
Փարիզյան ահաբեկչությունների ժամանակ սպանվել էր 130 մարդ: