
«Պորոշենկոն ինձ չի արտահանձնի Վրաստանի իշխանություններին». Սահակաշվիլի

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին վստահ է, որ Ուկրաինան իրեն չի արտահանձնի Վրաստանի, որտեղ նրա նկատմամբ քրեական հետախուզություն է հայտարարված: Այս մասին նա հայտարարել է «5-րդ ալիքին» տված հարցազրույցում:
«Ո՛չ, ես լավ կարծիք ունեմ նախագահ Պորոշենկոյի մասին: Պատկերացնենք տեսականորեն, որ նա վերցրել ու արտահանձնել է ինձ: Ես մեկ շաբաթ անց Վրաստանում ազատ կլինեմ, քանի որ այնտեղ ունեմ 600 հազար կողմնակից»,- ասել է Սահակաշվիլին: