
Ժիրինովսկին առաջարկում է վերանվանել Սանկտ Պետերբուրգը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Սանկտ Պետերբուրգ անվանոմը դժվարարտաբերելի է, այդ իսկ պատճառով առաջարկում է այն վերանվանել:
Նման նախաձեռնությամբ նա հանդես է եկել նոյեմբերի 11-ին Պետդումայում:
«Ինչպե՞ս կանվանեք Սանկտ Պետերբուրգի բնակչուհուն: Լեզուն ու ծնոտը հնարավոր է կոտրել Պետերբուրգի կին բնակչին դիմելիս»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Ժիրինովսկին առաջարկել է քաղաքին վերադարձնել հին անվանումը՝ Պետրոգրադ:
Բացի այդ՝ Ժիրինովսկին առաջարկել է միավորել Սանկտ Պետերբուրգն ու Լենինգրադի մարզը և ռուսական մի շարք քաղաքներին վերադարձնել պատմական անվանումները: