Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին Լոնդոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:
Մերձմոսկովյան Լենինյան շրջանում կրկնակի սպանության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածը համեմատել է 14 տարի առաջ Իրաքի վրա Արեւմուտքի հարձակման հետ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Կոնգրեսի թույլտվությունը չէր պահանջվում Սիրիայի ավիաբազային հրթիռահարված հասցնելու համար:
Առնվազն 15 մարտական ինքնաթիռներ են ոչնչացվել կամ վնասվել «Շայրաթ» սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածի հետեւանքով:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաքրքիր աշխատանք է փնտրում եւ չի կարծում, որ երբեւիցե կհավակնի ընտրովի պաշտոնի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է այցով Չինաստան ժամանելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «հիանալի հարաբերություններ» կհաստատի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ երկարաժամկետ հեռանկարում:
«Երեք տարի հետո առողջապահական ծառայություններին դիմող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա էլեկտրոնային անձը հաստատող քարտի միջոցով ստանալ ավելի լավ բժշկական խորհրդատվություն, օժանդակություն, դեղերի նշանակումներ»,- մանրամասնեց Հոա-Բին Աճեմյանը։
Բուլղարիայում թուրքերի կողմից հիմնադրված «Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը դատապարտել է Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները:
Իսրայելը լիովին պաշտպանում է Սիրիայի ավիաբազային հարվածելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռազմաբազայի վրա ԱՄՆ-ի գրոհը համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում հանրապետական Դոնալդ Թրամփի նախկին մրցկակցուհի, դեմոկրատների ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը կարելի է լուծել Սիրիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) ապակայունացմամբ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում է, որ սիրիական հակամարտության դադարեցմամբ շահագրգռված բոլոր կողմերը, բացի Ռուսաստանից եւ Սիրիայի կառավարությունից, պետք է ողջունեն Սիրիայում ամերիկյան զինված ուժերի կողմից հասցված հարվածն ավիաբազային:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ) հրապարակել են «Թոմահավք» թեւավոր հրթիռների արձակումների տեսագրությունը, որոնք ապրիլի 6-ին Միջերկրական ծովում ամերիկյան նավերից իրականացվել են Սիրիայի Հոմս քաղաքում Շայրաթ օդանավակայանի թիրախների վրա, որտեղ բազավորված էին Սիրիայի կառավարական բանակի զինվորականները:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «մտածի բացասական հետեւանքների մասին» Սիրիային հնարավոր ամերիկյան ավիահարվածներ հասցնելու դեպքում։
«Ես հասկանում եմ, քաղաքական որոշ սկզբունքներ թույլ չեն տվել ԱՄՆ-ին դեռեւս ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, դրանք արդար սկզբունքներ չեն: Արդար է ճշմարտությունը»:
Նորվեգիայի իշխանությունները մտադիր են կառուցել աշխարհում առաջին թունելը խոշորաչափ ջրային նավերի համար:
«Ներքաղաքական անկայունությունը նախ՝ որևէ երկրի շահերից չի բխում, առավել ևս՝ Հայաստանի, որը չկարգավորված հակամարտություն ունի, ինչն իր հերթին՝ քաղաքական ուժերին ողջամտություն պետք է հաղորդի»,- ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
Ծագումով թուրք Նիդերլանդների քաղաքացիներն, ովքեր ներկայումս գտնվում են Թուրքիայում, զրկված են երկրից դուրս գալու իրավունքից:
Անանուն ընկերությունների հետևում թաքնվող օլիգարխները, որոնք Մեծ Բրիտանիայում ունեն միլիարդավոր ֆունտ ստեռլինգների արժողության շքեղ տներ և կալվածքներ, ստիպված կլինեն հայտնել իրենց անունները կոռուպցիայի դեմ պայքարի նոր կանոններին համապատասխան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի անդամներին հայտարարել է, որ Իդլիբում քիմիական հարձակումից հետո դիտարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ:
«Ցանկացած երկրի դեպքում այդպես է, որպեսզի իշխող ուժը չստանա ձայների մեծամասնությունը, այդ երկրում պետք է տեղի ունենա ազգային աղետ այնպես, ինչպես դա եղավ, օրինակ, 1993թ. Ռուսաստանի ընտրությունների ժամանակ…»:
Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, դատապարտմանը և կանխմանը նվիրված ամսվա շրջանակում Կանադայի ժառանգության նախարար Մելանի Ջոլին հանդես է եկել հայտարարությամբ:
Մոսկվայում ավելի քան 50 հազար մարդ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարանում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակի երեկոյին:
«Եվրոպական միությունն աննախադեպ զիջումների է գնում Հայաստանի դեպքում»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը։
ԱՄՆ-ի Սպիտակ տունը դատապարտել է Սիրիայի իշխանություններին՝ պնդելով, որ Իդլիբի գավառում երկրի կառավարությունն է կրում թունավոր գազով իրականացված հարձակման պատասխանատվությունը։ Հարձակման արդյունքում այստեղ քաղաքացիական մոտ 1ՕՕ անձինք են զոհվել, մեծաթիվ այլոք՝ թունավորվել։
Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) կառավարիչ մոնսինյոր Յակոբ Բյուրգլերին` ուղեկցությամբ «Ինսբրուք Կարիտաս» բարեսիրական հասարարական կազմակերպության տնօրեն Գեորգ Շաումերի:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 6-ին Ադրբեջանի հետ կապված 11 վճիռ է կայացրել:
Գերմանիայում բնակվող 20 թուրքի նկատմամբ հետաքննություն է սկսվել լրտեսություն իրականացնելու հիմնավորմամբ: