Պուտինը և ՌԴ-ի ԱԽ-ի անդամներն արձանագրել են Սիրիայում ագրեսիայի անխուսափելի բացասական հետևանքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԱՄՆ-ի հրթիռահարվածներից հետո Սիրիայում ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կայացել է այն իրադրության հանգամանալի քննարկում, որը Սիրիայում ստեղծվել է ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածներից հետո»,-ասել է մամուլի քարտուղարը:
«Վաշինգտոնի գործողությունները վերստին որակվել են որպես ագրեսիայի ակտ, որը հակասում է միջազգային իրավունքին»,-ընդգծել է նա:
«Նաեւ ափսոսանք է հայտնվել ռուսամերիկյան երկկողմ հարաբերությունների համար այն վնասի կապակցությամբ, որը հասցվել է Սիրիայի օբյեկտներին հրթիռահարվածներով»,-նշել է նա:
Նրա խոսքով՝ «քննարկվել են նաեւ տարբեր հարցեր՝ կապված ՝ Սիրիայի զինված ուժերի հակաահաբեկչական գործողության աջակցման նպատակով Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողության շարունակման հետ»:
Խորհրդակցությանը մասնակցել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը,
Արտաքին հետախուզության խորհրդի տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաեւ բնապահպանական գործունեության, էկոլոգիայի եւ տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: