Բաժիններ՝

Ոստիկանությունը Ստոկհոլմի միջադեպը որակում է հնարավոր ահաբեկչություն

Առնվազն երեք մարդ է զոհվել Ստոկհոլմի կենտրոնի Դրոտնինգատան փողոցում մարդկանց բազմության մեջ բեռնատար ավտոմեքենայի մխրճվելու հետեւանքով: Խոսքը կարող է վերաբերել ահաբեկչական գործողությանը: Այս մասին հայտնել է Aftonbladet թերթը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրների:

Ականատեսները պատմում են հարյուրավոր մարդկանց մասին, որոնք փողոցով փախչում էին բեռնատարից: Նրանց խոսքով՝ մայթին պառկած են մի քանի մարդիկ, որոնց օգնություն են ցույց տալիս բժիշկները:

Ոստիկաններն առայժմ չեն կարող հավելյալ տեղեկատվություն տրամադրել միջադեպի մասին: Պատահարի վայրը շրջապատված է, այնտեղ աշխատում են ոստիկաններն ու բժիշկները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930