Բաժիններ՝

Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ առանձին հանդիպումներից հետո հայտարարել է, որ բանակցությունները երկու ղեկավարների հետ լավ են անցել: Այս մասին նա գրառումներ է արել Truth Social հարթակում:

«Մեծ պատիվ էր հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Քննարկվել են բազմաթիվ հարցեր: Հանդիպումը շատ լավ է անցել», – նշել է Թրամփը:

Ավելի վաղ Զելենսկին նույնպես հայտարարել էր, որ լավ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Ըստ X հարթակում Զելենսկու գրառման՝ կողմերը քննարկել են Patriot համակարգերի համար բաղադրիչների արտադրության լիցենզիաների հարցը և «մի քանի այլ գաղափար, որոնք կարող են օգնել»:

Չնայած հարաբերություններում լարվածության մասին լուրերին՝ Թրամփը նաև շատ դրական է գնահատել Նեթանյահուի հետ հանդիպումը:

«Շատ լավ հանդիպում ունեցանք: Անշուշտ, քննարկվեցին բազմաթիվ կարևոր հարցեր», – նշել է նա:

Երկու հանդիպումներն էլ տեղի են ունեցել մամուլի համար փակ ռեժիմով:

Նեթանյահուն իր հերթին Թրամփի հետ հանդիպումը որակել է «գերազանց» և երբևէ տեղի ունեցած հանդիպումներից «լավագույններից մեկը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031