Բաժիններ՝

ՄԱԿ­-ի ԱԽ­-ն քննարկելու է ԱՄՆ­-ի հրթիռահարվածները Սիրիային

ՄԱԿ-­ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 7­-ի նիստում քննարկելու է ԱՄՆ-­ի հրթիռահարվածները Սիրիային։ Ինչպես սպասվում է, նիստը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 19:30­-ին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-­ը լույս ապրիլի 7-­ի գիշերը «Թոմահավք» հրթիռներով հարվածէ հասցրել Սիրիայի Հոմսի նահանգի օդակայանին, ինչը դարձել է Միացյալ Նահանգների առաջին ուղղակի գրոհը Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի վրա եւ ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամենաարմատական ռազմական որոշումը պաշտոնակալությունից հետո:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ՄԱԿ­-ի Անվտանգության խորհրդից պահանջել է արտահերթ նիստ անցկացնել ստեղծված իրադրությունը քննարկելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս