Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին։ Տեղեկությունը հայտնել է shamshyan.com–ը։
«Դեպքի մասին ահազանգը ստացվել է հուլիսի 29-ին, ժամը 06:40-ի սահմաններում։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը։
Պարզվում է մահացածի ինքնությունը։
Նշենք, որ Կիևյան կամուրջն այս պահին վերանորոգվում է։

