WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր մասը
WikiLeaks կայքը Vault 7 անվանման ներքո հրապարակել է գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ): ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի նախորդ մասը, որ նշված էր Marble
(«Մարմար») անվամբ, հրապարակվել է մարտի 31-ին։
Կայքի աշխատակիցները նշում են, որ հրապարակման նոր մասը, որը կրում է Grasshopper («Ծղրիդ») անվանումը, բովանդակում է ԿՀՎ-ի համանուն ծրագրի 27 փաստաղթեր, ծրագիր, որը նխատեսված է Microsoft կորպորացիայի Windows գործառական համակարգի համար անհատական վնասաբեր օգտակար տվյալների ստեղծման համար: Նշվում է, որ այդ ծրագրի գործողությունը չի կարող ֆիքսվել խոշորագույն հակավիրուսային ծրագրերի, այդ թվում «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: