Բաժիններ՝

Դոնալդ Տուսկը Սիրիայում ԱՄՆ-­ի հարվածները հիմնավորել է «անհրաժեշտ վճռականությամբ»

Սիրիայում ԱՄՆ­-ի ավիահարվածներն «անհրաժեշտ վճռականություն» են դրսեւորում ապրիլի 4-­ին Սիրիայի Իդլիբի նահանգում քիմիական զենքի ենթադրվող կիրառման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

«ԱՄՆ­-ի հարվածներն անհրաժեշտ վճռականություն են դրսեւորում բարբարոսական քիմիական գրոհների դեմ հանդիման»,-­ասել է նա: Տուսկի խոսքով՝ «ԵՄ-­ն աշխատելու է ԱՄՆ­-ի հետ, որպեսզի Սիրիայում վերջ դնի դաժանությանը»:

ԱՄՆ­-ի զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամի հրամանով 59 թեւավոր հրթիռներ են արձակել սիրիական Հոմս նահանգի ռազմական օդակայանի վրա: Հրթիռահարվածը պատասխան էր Սիրիայի Իդլիբի նահանգում ապրիլի 4-­ին քիմիական զենքի ենթադրվող կիրառմանը: ԱՄՆ­-ի ղեկավարությունը կարծում է, որ այդ օդակայանիցէ սկսվել ենթադրվող քիմիական գրոհը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս