ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Բուրունդիի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հետ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ է հանդես եկել Ղազախստանի մայրաքաղաքն ի պատիվ իրեն անվանակոչելու գաղափարին։
Մոսկվայում մահացել է լեգենդար ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը, որը եղել է «ՄիԳ-29» կործանիչների ստեղծողներից մեկը, հայտնում է Vesti-ն։
Գերմանիայի իշխանությունները մերժել են ապաստան տրամադրել Սիրիայից ժամանած միգրանտների զույգին, որոնք իրենց նորածին դստերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պատվին կոչել են նրա անունով: Այս մասին գրում է Daily Mail-ը: Մամոն ալ Համզան, նրա կինը՝ Թեման, եւ դուստրը՝ Անգելա Մերկելը, Սիրիայից ժամանելուց հետո ապրում էին Մենհենգլադբախ քաղաքում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամաս)՝ սպասելով օրինական հիմունքներով երկրում մնալու թույլտվությանը: […]
Նա սկսեց հայերին մեղադրել անարդար և անազնիվ լինելու մեջ, այնուհետև անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, թե հայերը ողջ աշխարհով սուտ տեղեկություններ են տարածում: Չավուշօղլուն հիշեցրեց, որ Թուրքիան հանդես է եկել առաջարկով՝ ձևավորել պատմաբաններից բաղկացած հանձնաժողով այդ հարցն ուսումնասիրելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Նահապետյանը:
Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ, որոնք հավատարիմ են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, դեմ են հանդես եկել Մասսաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի՝ պետքարտուղարի պաշտոնում նշանակմանը, գրում է The Wall Street Journal-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ Եվրոպայի անվտանգությունը վտանգված է, հատկապես հաշվի առնելով ռուսական ագրեսիան ու կոչ է անում եվրոպական երկրների արտգործնախարարներին վերահսկողություն սահմանել սպառազինությունների նկատմամբ, հայտնում է Welt-ը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ Թրամփն իրեն հրավիրել է Վաշինգտոն, հայտնում է Associated Press-ը։
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը հայտնել է, որ Եվրահանձնաժողովի կայքը նոյեմբերի 24-ին ենթարկվել է լայնամասշտաբ DDoS կիբերհարձակման, հայտնում է TASS-ը։
Իտալիայի հյուսիս-արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով Տանարո գետը դուրս է եկել ափերից։ Իշխանությունները փակել են դպրոցներն ու կառավարական հաստատությունները, չեն գործում խանութները, հայտնում է Corriere Della Sera պարբերականը։
Ավստրիայի խորհրդարանի պատգամավորները հավանության են արժանացրել քաղաքական 6 կուսակցությունների նախաձեռնությունը՝ դադարեցնել զենքի մատակարարումները Թուրքիային, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
«Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն-2016» -ի արդյունքում, որը 19-րդն է մարաթոնի պատմության մեջ, հավաքագրվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար: Մարաթոնի ընթացքում ամենամեծ նվիրատվությունը` 5 միլիոն դոլար, կատարել է ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը:
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Մոնպելյե քաղաքի մոտ, միսիոներների համար նախատեսված ծերանոցի վրա հարձակման հետևանքով սպանվել է 1 կին, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Հարձակում գործած անձը զինված է եղել։
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի ղեկավար, հայտնում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
ԵՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտի գոտու մասին համաձայնագիրը կարող է կնքվել մինչև 2017 թվականի վերջը և վավերացվել 2018 թվականի առաջին կեսին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի դաշինքին՝ չնայած Թրամփի դիրքորոշմանը, իսկ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի երկխոսությունը կշարունակվի, հայտնում է RIA Novosti-ն։
Օրերս Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել The New York Times պարբերականի լրագրողների ու խմբագիրների հետ: Քարոզարշավի ընթացքում Թրամփը սուր քննադատության էր ենթարկել պարբերականը՝ այն անվանելով անազնիվ և խաբեբա։ Սակայն այժմ նա ասում է, որ հարգում է և ընթերցում այն:
«Ամերիկան ազատ աշխարհի առաջատար երկիրն է, ուստի անկախ առկա խառն իրավիճակից, ժողովուրդն արել է իր ընտրությունը: Ընտրությունների ժամանակ թեկնածուները ավելի ազատ են արտահայտում իրենց մտքերը, սակայն ընտրվելուց հետո նրանք ստանձնում են պարտավորություններ և պետք է գործեն ու համագործակցեն՝ ելնելով իրական վիճակից: Ուստի ես մտահոգված չեմ»,- ասել է հոգևոր առաջնորդը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 24-ին հրապարակել է իր վճիռն ադրբեջանցի ընդդիմադիրներ Իլհամ Հուսեյնի, Թազահան Միրալամլիի, Բահրուզ Հասանովի, Թոֆիգ Դադաշևի, Թյուրքել Ալիսոյի և Ագավերդի Ռուշանովի դիմումներով:
«Այո, կա վտանգ, որ հակամարտությունը փոքրից կվերաճի լայնածավալի։ Բայց կրկին չեմ կարծում, որ դա տեղի կունենա պատահականորեն։ Համաձայն չեմ նաև քաղաքացիական հասարակության անհանգստությունների հետ»։
Ուսումնասիրության համաձայն՝ ԵՄ-ի 28 երկրներում կյանքի միջին տեւողությունը 1990 թվականի 74,2 տարուց ավելացել է մինչեւ 80,9 տարի՝ 2014 թվականին. հենց այս տարվա համար են հասանելի վիճակագրական վերջին տվյալները: ԵՄ-ի արեւմտյան երկրներում մարդիկ միջին հաշվով ութ տարով ավելի երկար են ապրում, քան Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետություններում: Մինչդեռ առկա են նաեւ բացասական միտումներ:
Եվրոպական միությունը Ուկրաինային կտրամադրի 160 միլիոն եվրո մինչև այս տարվա ավարտը պետականության ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման նպատակով:
Բելառուսական ընդդիմությունը նոյեմբերի 24-ին Մինսկի կենտրոնում քաղաքային իշխանությունների կողմից չարտոնված հրապարակային միջոցառում է իրականացրել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ համաձայն չէ Ռուսաստանից հնչող այն դիրքորոշման հետ, որը ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարում է սադրանք:
Ի՞նչ ժառանգություն թողեց Օբաման ԱՄՆ-ին. «Ամերիկայի ձայն»
Ա) Ռուս–թուրքական ջերմ հարաբերությունների ցնցումներ Ռուս–թուրքական ջերմ հարաբերություններ – Վերջին տարիներին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, ընդհանուր առմամբ, գտնվել են բավականին բարձր մակարդակի վրա՝ չհաշված առանձին դրվագների շուրջ ծագած խնդիրները (ասենք, 2012թ. հոկտեմբերին Մոսկվայից Դամասկոս թռչող մարդատար օդանավին Անկարայում հարկադիր վայրէջք պարտադրելը, Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, ՄԱԿ ԱԽ-ը բարեփոխելու Թուրքիայի առաջարկը և Ռուսաստանի կողմից վետոներ կիրառելուց […]
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը փոխանցում է, որ հանդիպումն անցել է վստահության ավանդական մթնոլորտում:
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի առողջական վիճակն ավելի ծանր է, քան ենթադրվում էր ավելի վաղ: Այս մասին հայտնել է TMZ-ն:
«ՀՀ կառավարությունը պետք է ճիշտ կողմնորոշվի։ Հաշվի առնելով ՌԴ-ի տնտեսական վիճակը, ՀՀ-ի կողմից ստացվող տրանսֆերների ծավալի նվազումը՝ էլ ավելի է կարևորվում ՀՀ-ում ներդրումների հարցը, դա կարևորում են հենց կառավարության անդամները, բայց արտասահմանյան գործարարներին կայունություն է անհրաժեշտ, հավասար, արդար պայմաններ, ներդրումների անվտանգություն, նման հարցերում ՀՀ-ում թերացումներ կան»։