Ոստիկանությունը Մյունխենում կատարված հրաձգությունն ահաբեկչություն չի համարում
Մյունխենի ոստիկանությունը հայտարարել է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան ասելու, թե քաղաքի կայարանում տեղի ունեցած հրաձգության միջադեպը, որտեղ երեք մարդ է վիրավորվել, եղել է ահաբեկչական գործողություն, հրաձգությունը սարքել է Գերմանիայի մի քաղաքացի։
«Բացարձակապես ոչ մի կարգի ապացույցներ չկան, որ խոսքը կարող է վերաբերել ահաբեկչական գործողության»,- հայտարարել է քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս դա Գլորիա Մարտինսը:
Նրա խոսքով՝ կայարանում ոստիկանական պարեկի վրա կրակել է Գերմանիայի 37-ամյա քաղաքացի, որն ավելի վաղ մասնակցել է ծեծկռտոցի: «Դա Գերմանիայի 37-ամյա քաղաքացի է, ենթադրաբար, նա ժամանել է Վերին Բավարիայի օկրուգից»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ ոստիկանական պարեկը, որի հետ չարագործը փոխհրաձգություն է սկսել, «Ունտերֆորինգ» (UnterfՓhring) երկաթուղային կայարան Է եկել զանգվածային ծեծկռտոցի պատճառով արված կանչով, որը հրաձիգը սարքել Է գնացքի վագոնում:
Փաստաթղթերի ստուգման ընթացքում չարագործը դուրս է բերվել գնացքից, կառամատույցին նա տղամարդ ոստիկանի հանդերձանքից դուրս է քաշել ցուցակային ատրճանակը եւ անկանոն կրակ բացել: Դրա հետեւանքով կին ոստիկանը գլխից ծանր վիրավորվել է, եւս երկու պատահական անցորդներ ստացել են ծանր, բաց ոչ մահացու վերքեր:
Վիրավորված կին ոստիկանը հասցրել է կրակել հարձակվողի վրա: Նա փորձել է փախչել, սակայն ոստիկանները նրան բռնել են կայարանի մերձակա խոշոր գրասենյակներից մեկի մոտ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: