
Թիլերսոնը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամենացածր կետի մասին

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սենատում լսումների ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ն հասել են իրենց հարաբերությունների ամենացածր կետին:
«Ինչպես ասել եմ, մեր հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում, դրանք շարունակում են վատանալ: Մեր նպատակն է կայունացնել: Մենք մի քանի ոլորտներում, որպեսզի հստակեցնենք՝ արդյոք կարող ենք մենք Ռուսաստանի կառավարության հետ աշխատանքային հարաբերությունների վերանայման բազա ստեղծել, որոնք մեր հետաքրքրությունների շրջանակում են»,- ասել է Թիլերսոնը:
Միաժամանակ, ԱՄՆ պետաքրտուղարն ընդգծել է Սիրիայի հարցով երկու երկրների համագործակցության առաջընթացը: