Բաժիններ՝

Ֆրանսիայում մոտոցիկլետը մի քանի կիլոմետր ընթացել է առանց վարորդի

Ֆրանսիացի բայքերը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել եւ ընկել ճանապարհին, սակայն նրա մոտոցիկլետը մի քանի կիլոմետր ինքնուրույն ընթացել է, նախքան այն կանգնեցրել է պարեկը: Այդ մասին գրել է Le Parisien թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել A4 մայրուղու վրա՝ Մեզոն Ալֆոր քաղաքից ոչ հեռու: Մոտոցիկլիստը բախվել է ավտոմեքենայի եւ ընկել նստոցից: Ավտոմեքենայի վարորդը նրան տարել է հիվանդանոց:

Առանց վարորդի մնացած մոտոցիկլետը զարմացած ականատեսները տեսագրել են եւ զետեղել Համացանցում: Քանի որ փոխադրամիջոցի վրա վթարի հետքեր չեն եղել, սոցցանցերի օգտատերերը գլուխ էին ջարդում, թե բայքն ինչ կերպ է հայտնվել ճանապարհին: Ինչ-որ մեկը նույնիսկ ենթադրել է, թե մոտոցիկլետը «տեսիլային արշավորդ» է վարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=N16z2ZXGGEY

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930