Բաժիններ՝

Հորդառատ անձրևների և սողանքների զոհերի թիվը Բանգլադեշում հասել է 147-ի

Տեղատարափ անձրեւների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը Բանգլադեշի հարավ-արեւելքում վելացել է մինչեւ 147: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել էր 134 զոհվածների մասին:

Տեղատարափները Բանգլադեշի հարավարեւելյան մասում սկսվել են հունիսի 12-ի առավոտյան, անբարենպաստ եղանակի հետեւանքով ամենից ավելի տուժել են Ռանգամատի եւ Բանդարբան օկրուգները: Տուժած շրջաններում չի աշխատում հեռախոսակապը, խախտվել է տրանսպորտի երթեւեկությունը: Առնվազն 11 մարդ է տուժել Բանգլադեշի հետ սահմանակից Միզորամ եւ Ասամ հնդկական նահանգներում:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գրասենյակում հայտարարել են, որ երկիրը պատրաստ է որոնողա-փրկարարական գործողություններում աջակցություն ցուցաբերել Բանգլադեշին:

Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնել է Բանգլադեշի արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Ռեազ Ահմեդը, զոհվածների թիվը կարող է ավելանալ: Նրա խոսքով՝ փրկարարները փորձում են հասնել դժվարամատչելի այն շրջաններ, որոնք տուժել են տարերքից:

Մուսոնների ժամանակաշրջանը Բանգլադեշում շարունակվում է հունիսից մինչեւ սեպտեմբեր: Տեղատարափներով պայմանավորված սողանքները հաճախ տասնյակ մարդկային կյանքեր են խլում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս