Բաժիններ՝

«Խնդրում եմ, զբաղվեք Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններով, դրանք պետք է բարելավվեն». Ռեքս Թիլերսոն

Վաշինգտոնի բոլոր օտարերկրյա դաշնակիցներն ու գործընկերներն, առանց բացառության, Միացյալ Նահանգներին խնդրում են նորմալացնել հարաբերությունները Մոսկվայի հետ: Հունիսի 13-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Որպեսզի դուք հասկանաք, թե ես ինչ եմ լսում դաշնակիցների, գործընկերների, խոշոր եւ ոչ մեծ (պետությունների), կողմից, եւ ընդ որում առանց բացառության: Ես դեռ չեմ ունեցել ոչ մի երկկողմ բանակցություններ, երես առ երես ձեւաչափով ոչ մի հանդիպում, ոչ մի կարճատեւ շփում ոչ մի պաշտոնակցի հետ Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, նույնիսկ Հրարավարեւելյան Ասիայի ոչ մի երկրում, որն ինձ չասեր. «Խնդրում եմ, զբաղվեք Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններով, դրանք պետք է բարելավվեն»,- ընդգծել է Թիլերսոնը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի հատկացումների կոմիտեի ենթակոմիտեներից մեկում:

«Մարդիկ ինձ թախանձագին խնդրում են, որ ես փոխգործակցեմ (ռուսաստանցիների հետ) եւ փորձեմ բարելավել ներկայիս իրավիճակը»,- ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ հենց դա է Ռուսաստանի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած ԱՄՆ-ի վարչակազմի մոտեցումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս