«50-ից ավելի տուժածներ տեղափոխվել են հինգ հիվանդանոցներ». Լոնդոնի բժիշկները հայտնել են բնակելի շենքում հրդեհից 50-ից ավելի տուժածների մասին
50-ից ավելի մարդ է տուժել Լոնդոնի արեւմտյան մասի Լաթիմեր-ռոադ փողոցում Grenfell Tower բնակելի շենքում մոլեգնող հրդեհի հետեւանքով: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Այդ մասինշ հունիսի 14-ի առավոտյան հայտնել է շտապօգնության ծառայությունը:
«50-ից ավելի տուժածներ տեղափոխվել են հինգ հիվանդանոցներ», -ասված է հաղորդագրության մեջ:
Տեղական ժամանակով գիշերվա ժամը 1-ից հետո սկսված հրդեհի պատճառներն առայժմ պարզ չեն: Հրդեհը ճարակել է 24-հարկանի շենքի բոլոր հարկերը: Լոնդոնի հրշեջ ծառայությունը հաստատել է մարդկանց զոհվելու փաստը՝ առայժմ չճշտելով նրանց ստույգ թիվը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: