Բաժիններ՝

Նավթի արտահանումից ՕՊԷՔ-ի եկամուտները 2016-ին նվազել են 13,2 տոկոսով՝ մինչեւ 445,7 մլրդ դոլար

Անցյալ տարի նավթի արտահանումից ՕՊԷՔ-ի երկրների եկամուտները 2015 թվականի համեմատությամբ նվազել են 13,2 տոկոսով՝ մինչեւ 445,7 միլիարդ դոլար: Այդ մասին ասված է կազմակերպության տեղեկագրում: Միեւնույն ժամանակ, անցյալ տարի ՕՊԷՔ-ի երկրներից նավթի արտահանումը աճել է 6,5 տոկոսով՝ օրական մինչեւ 25,01 միլիոն բարել:

Կազմակերպության մեջ մտնող երկրները 2016 թականին ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդ են գրանցել 43,7 միլիարդ դոլարի չափով՝ 2015 թվականի 98,7 միլիարդի չափով պակասուրդի համեմատությամբ: ՕՊԷՔ-ի ընդհանուր արտահանումն արժեքային արտահայտությամբ տարեկան հաշվարկով կրճատվել է 7,9 տոկոսով, մինչդեռ ներմուծման ընդհանուր ծավալը տարեկան հաշվարկով նվազել է 9,2 տոկոսով, ասված է ՕՊԷՔ-ի նյութերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս