Բաժիններ՝

ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ին մեղադրել է 2009 թվականից հաքերական գրոհներ իրականացնելու մեջ

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը եւ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հունիսի 13-ին հրապարակել են համատեղ նախազգուշացում, որտեղ ԿԺԴՀ-ին մեղադրել են 2009 թվականից Միացյալ Նահանգների օբյեկտների վրա եւ ամբողջ աշխարհում կիբեռգրոհներ իրականացնելու մեջ, ինչպես նաեւ հայտարարել են հնարավոր նոր սպառնալիքի մասին։

ԱՄՆ-ի Արտակարգ պատրաստվածության համակարգչային անձնախմբի (US-CERT) կայքում զետեղված տեղեկատվության համաձան՝ գրոհների հետեւում կանգնած է Հյուսիսային Կորեայի կառավարության ցանցահենների խումբը, որին ամերիկյան իշխանությունները կոչում են Hidden Cobra («Ծածուկ կոբրա»):

«2009 թվականից Hidden Cobra-ի անդամները գործադրել են իրենց հնարավորությունները, որպեսզի թիրախավորեն ու սպառնալիքի տակ դնեն մի շարք զոհերի»,- ասված է նախազգուշացման մեջ: Դրա համաձայն՝ «Հյուսիսային Կորեայի կառավարության կիբեռ-գործիչների» թիրախներ են եղել զանգվածային լրատվամիջոցներ, օդատիեզերական եւ ֆինանսական ոլորտի օբյեկտներ, ինչպես նաեւ հանգուցային ենթակառուցվածքներ ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս