Բաժիններ՝

Լոնդոնի արևմտյան մասում 27-հարկանի բնակելի շենքը ճարակած հրդեհը հայտարարվել է լուրջ պատահար. ուղիղ միացում

Առնվազն 30 մարդ է տուժել Լոնդոնի Grenfell Tower բարձրահարկ բնակելի շենքում մոլեգնող հրդեհի հետեւանքով, որը բռնկել է գիշերը: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է բրիտանական մայրաքաղաքի շտապօգնության ծառայությունը:

«Մենք 30 տուժածների տեղափոխել ենք Լոնդոնի հինգ հիվանդանոցներ: Մեր աշխաակիցները մնում են պատահարի վայրում»,- ասված է հայտարարության մեջ: Լոնդոնի արեւմտյան մասում 27-հարկանի բնակելի շենքը ճարակած հրդեհը հայտարարվել է լուրջ պատահար, նշել է քաղաքի հրշեջ ծառայությունը:

Ինչպես հայտնել է Սքոթլենդ-յարդը, ոստիկանությունը բռնկման մասին առաջին ահազանգն ստացել է տեղական ժամանակով ժամը 01:16-ին (Երեւանի ժամանակով ժամը 04:16-ին): Հրդեհը մարելու համար գործի է դրված 40 միավոր տեխնիկա: Տեղում աշխատում են շտապօգնության 20-ից ավելի բրիգադներ: Sky News հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսների, հայտնել է, որ շենքից «գրեթե բան չի մնացել»: Լոնդոնի հրշեջ պահպանության աշխատակիցների տեղեկատվության համաձայն՝ այրվում են շենքի երկրորդից մինչեւ 27-րդ հարկերը: Կա այն բանի վտանգը, որ շենքը կարող է փլվել:

Ոստիկանությունը հայտնել է, որ մինչ այժմ շարունակվում է շենքից մարդկանց տարհանումը: Դեռեւս հայտնի չէ՝ քանի մարդ էր գտնվում շենքում եւ նրանցից քանիսին է հաջողվել փրկել:

Տարհանվածներին տեղավորում են մերձակա քրիստոնեական կենտրոնում: Առայժմ ոչ մի տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ, եւ ինչպես կրակը կարող էր այդչափ մեծ մակերես ընդգրկել:

Ըստ որոշ տվյալների շենքում կա շուրջ 200 բնակարան:

ԶԼՄ-ներից մի քանիսը եւ ականատեսները նշում են, որ շենքում դեռեւս բնակիչներ են գտնվում, որոնք օգնություն են խնդրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

https://www.youtube.com/watch?v=snzcBoMTVaQ

https://www.youtube.com/watch?v=xVAIweKNJ-w

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս