Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում կալանավորված ամերիկացի ուսանողը կոմայի վիճակում հասցվել է Օհայո

Ամերիկացի ուսանող Օտո Ֆրիդերիկ Ուորմբիերը, որն ավելի քան մեկ տարի գտնվում էր ԿԺԴՀ-ում, ժամանել է ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ, ինչի մասին հայտնել է Associated Press գործակալությունը։

Հյուսիսային Կորեան հունիսի 13-ին ազատ է արձակել երկրում կալանավորված ամերիկացի ուսանող Օտո Ֆրիդերիկ Ուորմբիերին, որն ավելի վաղ դատապարտվել էր 15 տարվա բանտարկության:

Ինչպես նշել է գործակալությունը, ինքնաթիռը, որում գտնվում էր ուսանողը, ժամանել է Օհայո՝ Ցինցինատի/Հյուսիսային Քենտուկի միջազգային օդանավակայան: Այնտեղից նա հոսպիտալացվել է:

Ինչպես Ուորմբիերի հարազտները հայտնել են Washington Post թերթին, ներկայում նա գտնվում է կոմայում: Ձերբակալումից որոշ ժամանակ անց երիտասարդը հիվանդացել է բոտուլիզմով եւ, քնաբեր հաբ ընդունելով, ընկել է կոմայի մեջ: Associated Press-ը նշում է, որ Ուորմբիերի նկատմամբ դատավճիռ են կայացրել 2016 թվականի մարտին այն բանի համար, որ նա փորձել է քարոզչական ցուցապաստառ գողանալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս