Բաժիններ՝

Բանգլադեշում հորդառատ անձրևներն ու սողանքները գրեթե 80 մարդու կյանք են խլել

Բանգլադեշում մոլեգնող տեղատարափ անձրեւները հանգեցրել են սողանքների, ինչի հետեւանքով առնվազն 77 մարդ զոհվել, տասնյակ բնակիչներ անհայտ կորել են, տեղեկացնում է BBC-ին:

Զոհերի թվում կա տասը երեխա: Տեղի իշխանությունները երկյուղում են, որ զոհվածների թիվը կարող է զգալիորեն ավելանալ: Փրկարարներն այժմ փորձում են հասնել հեղեղված շրջաններ եւ վերացնել սողանքների հետեւանքները:

Երկրի առանձին շրջաններում չկա էլեկտրականություն եւ շարժական կապ: «Երբ անձրեւները դադարեն, մենք կկարողանանք հասկանալ ավերածությունների մասշտաբները եւ որոշել, թե մեզ վերականգնողական ինչ աշխատանքներ կպահանջվեն»,- «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել է Ռեազ Ահմեդը բնական աղետների հետեւանքների վերացման դեպարտամենտից:

Հնդկաստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Ռանգամատի օկրուգում մի քանի մարդ զոհվել է այն բանից հետո, երբ նրանց տները հայտնվել է սողանքների տակ: Զոհվածներից հինգը զինվորականներ են, որոնք Ռանգամատիում ճանապարհը մաքրում էին կատակլիզմի հետեւանքներից, երբ տեղի ունեցավ եւս մեկ սողանք: Խախտվել է տրանսպորտի երթեւեկությունը երկրի մայրաքաղաք Դաքայում եւ Չիտագոնգ գլխավոր նավահանգստային քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս