
Կլինում բացվում է Չայկովսկու երրորդ միջազգային երաժշտական փառատոնը

Պ.Ի. Չայկովսկու երրորդ միջազգային երաժշտական փառատոնը բացվում է մերձմոսկովյան Կլինում, որտեղ գտնվում է ռուս մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանը: Ինչպես հայտնել է փառատոնի մամուլի ծառայությունը, այս տարի միջոցառման մասնակիցների թվում են՝ Դենիս Մացուեւը, Յուրի Բաշմետը, Դմիտրի Բերտմանը, Կրասիմիրա Ստոյանովան, «Գելիկոն-օպերա» թատրոնի նվագախումբը՝ Ալեքսանդր Սլադկովսկու ղեկավարությամբ։
Չայկովսկու երրորդ միջազգային երաժշտական փառատոնը հունիսի 13-ին գալա համերգով մեկնարկում է թանգարանի զբոսայգու Մեծ բեմում: Նվագախմբի վահանակի առջեւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սլադկովսկին է: Փառատոնի եզրափակիչ օրը՝ հունիսի 18-ին, կանցկացվի երիտասարդ երգիչների մրցույթ:
Պրոֆեսիոնալ ժյուրիի հետ միասին յուրաքանչյուր հանդիսական կկարողանա իր ձայնը տալ վոկալ մրցույթի այս կամ այն մասնակցի օգտին: Հաղթողները կստանան դիպլոմներ եւ հաջորդ տարի Պ.Ի. Չայկովսկու միջազգային երաժշտական փառատոնի ծրագրին մասնակցելու իրավունք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: