Բաժիններ՝

«Գալակտիկական դարպասները»՝ ճարպից, օճառից և ներկերից, ապշեցրել է Համացանցի օգտատերերին

22Նկարիչներ Թոմաս Բլենչարդը եւ Oilhack-ը Համացանցի օգտատերերին ցուցադրել են «Գալակտիկական դարպասներ» կարճամետրաժ ֆիլմը: Տեսահոլովակը հրապարակվել է Vimeo-ում։

Տեսագրության մեջ, որը մեկ օրում ավելի քան 23 հազար դիտում է հավաքել, նկարիչները ցուցադրել են ճարպի, օճառի եւ ներկերի փոխներգործությունը՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Velvet Coffee-ի երաժշտության ներքո: Բլենչարդի խոսքով՝ ֆիլմի ստեղծման համար նկարիչներին պահանջվել է շուրջ չորս ամիս, եւ տեսահոլովակի վերջանական տարբերակ է մտել նկարահանված նյութի ընդամենը երկու տոկոսը:

Դատելով ըստ տեսանյութի մեկնաբանությունների՝ Vimeo-ի օգտատերերին տպավորել է «Գալակտիկական դարպասները»: «Պարզապես շունչս կտրվում էր: Ընունեցեք հարգանքներս, տղաներ»,- նշել է նրանցից մեկը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս