Բաժիններ՝

ՀԱՊԿ-ում հայտարարել են ՄԱԿ-ի խնդրանքով խաղաղապահ միլիցիայի ստեղծման մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՄԱԿ-ի խնդրանքով աշխատում է մշտական պատրաստության խաղաղապահ միլիցիայի հակուկ ստորաբաժանման կազմավորման ուղղությամբ, որը կմասնակցի խաղաղապահ գործողություններին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Այժմ մենք ՄԱԿ-ի առաջարկությամբ եւ խնդրանքով ստեղծում ենք մշտական պատրաստության միլիցիայի հատուկ ստորաբաժանում, որը կարողանա մասնակցել խաղաղության պահպանման գործողություններին ՄԱԿ-ի առաքելություններում»,- ասել է գործակալության զրցուցակիցը:

Նա նշել է, որ այդ ստորաբաժանումներում աշխատակիցների կհավաքագրեն բոլոր պետությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչներից: Սեմերիկովը հիշեցրել է, որ ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ճանաչել Է իր ստանդարտներին համապատասխանող եւ հավաստել է, որ նրանք կարող են մասնակցել երրորդ երկրների տարածքում խաղաղապահ գործողություններին:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս