Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը պատրաստվում է Կիմ Չեն Ընի հետ հանդիպել մինչև տարեվերջ

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հույս է հայտնել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կկարողանա հանդիպել մինչեւ տարեվերջ, եթե պայմանները նպաստավոր լինեն,։

«Ես, իհարկե, հուսով եմ, որ նման երկխոսության համար պայմանները կարող են նպաստավոր լինել մինչեւ այս տարվա վերջը: Բայց սոսկ այն, որ մենք երկխոսությունն անհրաժեշտ ենք համարում, չի նշանակում, որ մենք պետք է անհամբերությամբ սպասենք երկխոսությանը»,-ասել է Մունը CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով

այն հարցին, թե ինքը կարող է արդյոք այս տարի հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ: Կորեական երկու պետությունների ղեկավարների հանդիպումներ տեղի են ունեցել երկու անգամ՝ 2000 եւ 2007 թվականներին Փենյանում՝ Հյուսիսային Կորեայի այն ժամանակվա առաջնորդ Կիմ Չեն Իրի՝ երկրի ներկայիս ղեկավարի հոր օրոք: 2007 թվականին կայացած հանդիպումն առայժմ վերջինն է: Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը Washington Post թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը «շատ վտանգավոր մարդ» է:

«Նա անխոհեմ ղեկավար է եւ շատ վտանգավոր մարդ: Բայց նա այն մարդն է, որն ազդու վերահսկողություն ունի Հյուսիսային Կորեայի նկատմամբ, եւ այն մարդը, որն է Հարավային Կորեայի նախագահն ի պատասխան այն հարցի, թե ինչպիսին է ինքը տեսնում ԿԺԴՀ-ի ղեկավարին:

Մուն Չժե Ինը, այս տարվա մայիսին Հարավային Կորեայում հաղթելով վաղաժամկետ նախագահական ընտրություններում, խոստացել է ջանքեր գործադրել միջկորեական հարաբերությունների կարգավորման համար, բայց ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների նորանոր փորձարկումների պատճառով դա առայժմ տեղի չի ունեցել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս