Բաժիններ՝

Սպիտակ տունն առայժմ չի հաստատել Գերմանիայում Պուտինի և Թրամփի հանդիպումը

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Լինդսի Ուոլթերսը չի հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մեծ քսանյակի»՝ հուլիսի 7-8-ը կայանալիք նիստի շրջանակներում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր անձնական հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ներկայում դրա վերաբերյալ ասելիք չունեմ»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:

Հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել լրագրողների այն հարցին, թե նախապատրաստվում Է արդյոք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը, պարզաբանելով, որ անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կհամաձայնեցվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930