Բաժիններ՝

Նշանավոր երաժիշտները երգ են ձայնագրել Լոնդոնում հրդեհից զոհվածների հիշատակին

Սըր Պոլ Մաքքարթնին, Սելին Դիոնը, Ռոբի Ուիլյամսը, Բրայան Մեյը, Ռիտա Օրան, Փիքսի Լոթը եւ համաշխարհային երաժշտության մի քանի տասնյակ այլ աստղեր հունիսի 21-ին սինգլ են թողարկել՝ հաջակցություն Լոնդոնի արեւմուտքում բնակելի տան սաստիկ հրդեհից տուժածների եւ նրանց ընտանիքների։

Լույս հունիսի 14-ի գիշերը Լոնդոնի Հյուսիսային Քենսինգթոնի շրջանում 24-հարկանի Grenfell Tower սոցիալական բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել է առնվազն 30 մարդ, եւս 28-ը համարվում են անհայտ կորածներ: Մինչեւ 600 բնակիչներ տարհանվել են եւ ժամանակավորապես տեղավորվել հասարակական կենտրոններում, մզկիթներում եւ եկեղեցիներում, տասնյակ մարդիկ այրվածքներ են ստացել, տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում է օրհասական: Շենքի բնակիչների մեծամասնությունը Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից սերվածներ են:

Հունիսի 21-ի ժամը 08:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ից) Simon and Garfunkel դուետի նշանավոր հիթի՝ «Bridge over Troubled Water»-ի (Կամուրջ՝ փոթորկալից ջրերի վրա») նոր տարբերակը հնչում է երկրի բոլոր հիմնական ռադիոկայաններով ու հեռուստաալիքներով, իսկ տեսահոլովակի պրեմիերան երեկոյան կկայանա ITV հեռուստաալիքով: Երգը նաեւ հասանելի է iTunes-ում: Եթերից եւ վաճառքներից ստացված բոլոր միջոցները կօգտագործվեն հրդեհից տուժածներին եւ զոհվածների հարազատներին օժանդակելու համար:

Բարեգործական սինգլի ստեղծման գաղափարը պատկանումէ հայտնի պրոդյուսեր Սայմոն Քոուելին, որն ապրում է Լոնդոնի արեւմտյան շրջանում եւ, իր խոսքով՝ ցնցված Է Grenfell Tower-ի ողբերգության մասին լուրերից:

Երգի ձայնագրությունը տեւել է երեք օր եւ իրականացվում էր այրված տնից մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ստուդիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս