Լաս Վեգասում մահացել է ռեփեր Prodigy-ն
Ամերիկացի երաժիշտ-ռեփեր Prodigy-ն, որի իսկական անունն Ալբերտ Ջոնսոն է, հունիսի 20-ին վախճանվել է Լաս Վեգասում 42 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է TMZ ինտերնետ-պորտալը:
Prodigy-ն լայնորեն հայտնի է դարձել 1990-ական թվականներին, երբ ելույթ էր ունենում Mobb Deep երկյակի կազմում՝ ռեփեր Havoc-ի հետ: Խմբի Shook Ones Pt. II կոմպոզիցիան համարվում է ամենահռչակավոր ստեղագործություններց մեկը «հարդ քոր ռեփ» ժանրում:
«Prodigy-ն հոսպիտալացվել էր մի քանի օր առաջ Mobb Deep-ի համերգից հետո՝ մանգաղաձեւ բջջային սակավարյունության հետ կապված բարդությունների պատճառով,- ասված է երգչի մամուլի գործակալի հայտարարության մեջ:- Նրա երկրպագուների մեծ մասը գիտե, որ նա այդ հիվանդության դեմ պայքարում էր ծնվելու օրվանից: Այդուամենայնիվ, մահվան ստույգ պատճառն առայժմ որոշված չէ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: