Բելլա Հադիդը քրոջը կփոխարինի Max Mara-ի նկարահանումներում
Ամերիկացի թոփ մոդել Բելլա Հադիդն իր քրոջը՝ Ջիջիին, կփոխարինի Max Mara մակնիշի գովազդային արշավի նկարահանումներում: Այդ մասին հայտնել է Fashionista-ն: Աղջիկը ֆիրմային աքսեսուարների շարք է ներկայացնելու:
Ջիջի Հադիդը մի քանի տարի համագործակցում էր այս բրենդի հետ եւ ներկայացնում հագուստի հավաքածուներ:
Ընդհանրապես քույրերը բավականին հաճախ են այսօրինակ պարտավորագրեր կնքում, երկուսն էլ մասնակցել են Victoria՚s Secret-ի ցուցադրություններին, աշխատել են մարզական բրենդների հետ՝ Բելան՝ Nike-ի, իսկ Ջիջին՝ Reebok-ի հետ, եւ համագործակցել կոսմետիկական այնպիսի մակնիշների հետ, ինչպիսիք են՝ Dior-ը եւ Maybelline-ը:
Max Mara Fashion Group-ն արտադրող ընկերություն է եւ կանանց հագուստի ու աքսեսուարների ռեթեյլեր. այն հիմնադրվել է 1951 թվականին Իտալիայում: Բացի Max Mara բրենդից, այն կառավարում է Sportmax, Sportmax Code, Weekend Max Mara, ՚S Max Mara, Marella, Pennyblack, iBlues, Max & Co եւ Marina Rinaldi մակնիշները:
Բելլա Հադիդն ամերիկացի մոդել է, նա իր կարիերան սկսել է 2014 թվականին: Տարբեր ժամանակներում նա համագործակցել է Dior-ի, Nike-ի, Calvin Klein-ի հետ, տասնյակ անգամ բարձրացել է պոդիում, առաջին անգամ մասնակցել է Victoria’s Secret-ի ցուցադրությանը եւ Models.com. պորտալի վարկածով ճանաչվել է տարվա մոդել: