Բաժիններ՝

Բրիտանական Ասքոթում մեկնարկել է հռչակավոր թագավորական ձիարշավը

Հունիսի 20-ին Ասքոթում սկսված հռչակավոր թագավորական ձիարշավը Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի ամառային օրացույցի գլխավոր իրադարձություններից մեկն է:

Ավանդույթի հաեմաձայն՝ բազմօրյա միջոցառումն սկսելու ազդանշանը տալիս է թագուհին: Ամեն տարի ձիարշավի առաջին օրը Եղիսաբեթ Բ-ն եւ արքայական ընտանիքի մյուս անդամները բաց կառքով ժամանում են Վինձորի դղյակից, որը գտնվում է Ասքոթից ընդամենը 11 կիլոմետր հեռավորության վրա: Թագավորական շքերթի ավանդույթն սկիզբ է առնում 1825 թվականից:

Ինչպես տեղեկացնում է BBC-ին, այս տարվա ձիարշավը Նորին Մեծությունը բացել է լռության րոպեով՝ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած մի շարք ողբերգությունների՝ Լոնդոնի եւ Մանչեսթրի ահաբեկչական գործողությունների եւ Լոնդոնի Գրենֆել-թաուեր բազմահարկ շենքի հրդեհի զոհերի հիշատակին: Ձիարշավի առաջին օրը թագուհուն են միացել արքայական ընտանիքի բոլոր բարձրաստիճան անդամները, բացի արքայազն Հարիից:

Քեմբրիջի դքսուհի Քեթրինը՝ արքայազն Ուիլյամի տիկինը, որի զգեստներին առանձնահատուկ ուշադրությամբ են հետեւում ամբողջ աշխարհում, հագել էր Alexander McQueen նորաձեւության տան կարած նրբագեղ զգեստ եւ պատվերով պատրաստված գլխարկ էր կրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս