
ԱՄՆ-ի առաջին տիկինը ամուսնուն կուղեկցի Եվրոպա ուղևորության ընթացքում. Associated Press

ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, ամուսնուն ուղեկցելու է հուլիսին Լեհաստան եւ Գերմանիա նրա այցերի ընթացքում: Այդ մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցելու է Քսանի խմբի գագաթնաժողովին, որը հուլիսի 7-8-ը տեղի կունենա Համբուրգում, ավելի վաղ հայտարարել է նրա մամուլի ծառայությունը: Բացի այդ, Սպիտակ տան վկայությամբ՝ Գերմանիա ուղեւորությունից առաջ Թրամփը կայցելի Լեհաստան:
Առաջիկա եվրոպական շրջագայությունը կդառնա ԱՄՆ-ի 45-րդ նախագահի երկրորդ արտասահմանյան ուղեւորությունը: Մայիսի վերջին նա այցելել էր Սաուդյան Արաբիա, Իսրայել, Իտալիա եւ Բելգիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: