Բաժիններ՝

Բալթիկ ծովի երկնքում ՆԱՏՕ-ի F-16 կործանիչը փորձել է մոտենալ Շոյգուի ինքնաթիռին

ՆԱՏՕ-ի F-16 կործանիչը Բալթիկ ծովի երկնքում փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, բայց նրան տարածքից քշել է ռուսական Սու-27 կործանիչը: Այդ մասին հայտնել է նախարարի ինքնաթիռում գտնվող` ТАСС-ի թղթակիցը:

Տեղեկության համաձայն` ՆԱՏՕ-ի ինքնաթիռները փորձել են ուղեկցել ՌԴ պաշտպանության նախարարի ինքնաթիռը Բալթիկ ծովի չեզոք ջրերում, երբ նա ուղևորվում էր Կալինինգրադ: ՆԱՏՕ-ի ինքնաթիռներից մեկը փորձ է արել մոտենալ Շոյգուի ինքնաթիռին, սակայն նդրա և ռուսական ինքնաթիռի միջև է կանգնել ռուսական կործանիչը: Սու-27-ը «ցուցադրել է» զենքը՝ թափահարելով թևերը: F-16-ը հեռացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս