Հայքինգի ժամանակ Մերկելին նույն վայրում և նույն հագուստով լուսնակարել են հինգերորդ տարին անընդմեջ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հայքինգի ժամանակ (հետիոտն տուրիզմի տարատեսակ) լուսանկարել են Իտալիայի լեռներում: Daily Mail թերթն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքական գործիչն այս վայր է ժամանում հինգերորդ տարին անընդմեջ։
«63-ամյա Մերկելը 68-ամյա ամուսնու՝ Իոահիմ Զաուերի հետ հանգստանում է Իտալիայի հյուսիսի Օրտլերյան Ալպերում»,- գրում է հրատարակությունը:
Ըստ որում հագուստը, որը կանցլերն ընտրում է զբոսանքի համար, նույնպես չի փոխվում. բաց գույնի մարզական բրիջի եւ վանդակավոր վերնաշապիկ: Այդ մասին են վկայում Daily Mail-ի ընտրած լուսանկարները, որոնք արվել են 2013 – 2017 թվականներին: