Լուկաշենկոն պահանջել է 300 հազար բելառուսների հարկադրել աշխատելու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է երկրի 300 հազար քաղաքացիների հարկադրել աշխատելու: Այս մասին, ինչպես հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը, նա ասել է օգոստոսի 3-ին:
«Մեզ մոտ առնվազն կես միլիոն չաշխատող մարդ կա: Նրանցից 200 հազարին մենք կարող ենք ազատել. բազմազավակներին, հվանդներին, հաշմանդամներին՝ մարդկանց, որոնք գուցե եւ ցանկանում են աշխատել, բայց նրանց մոտ չի ստացվում կյանքի հանգամանքների պատճառով»,- նշել է պետության ղեկավարը: «Բայց որտե՞ղ են 300 հազարը: Մենք պետք Է նրանց հարկադրենք աշխատել: Ահա եւ ամբողջ գաղափարախոսությունը: Այստեղ ժողովրդից ոչինչ թաքցնել պետք չէ»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նա հավելել է, որ չզբաղված քաղաքացիներին աշխատանքի տեղավորելուն կնպաստի «պորտաբույծների մասին» նորացված դեկրետը (պաշտոնական անվանումն է «Սոցիալական խնամառության կանխման մասին»):