Բաժիններ՝

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային փաթեթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը: Սպիտակ տան «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ առավել ուշ համապատասխան հայտարարություն կտարածվի:

Փաթեթը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: 2014թ-ից ի վեր Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներից այս փաթեթն ամենամասշտաբայինն է: Այն նախատեսում է ոլորտային պատժամիջոցներ ռուսական տնտեսության առանձին ճյուղերի, այդ թվում՝ Եվրոպայում ռուսական էներգետիկ ծրագրերի նկատմամբ:

Կրեմլը փաթեթը գնահատել է որպես «խիստ բացասական»: Ավելի ուշ Մոսկվան նախաձեռնել է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի կրճատումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031