Բաժիններ՝

Վրաստանի հանգստավայրերից մեկում ծովում տղամարդ է խեղդվել

Վրաստանի փրկարարները Կապրովանի լողափում (Գուրիայի մարզի Շեկվետիլի հանգստավայր գյուղում) ծովից դուրս են բերել երկու տղամարդու։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։

Նշվում է, որ ծովից դուրս բերելու պահին տղամարդկանցից մեկն արդեն մահացած է եղել։

Գործակալության փոխանցմամբ՝ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության դրդում»։

Հաղորդվում է, որ դեպքի պահին փոթորիկի պատճառով ափին բարձրացված են եղել կարմիր դրոշներ և լողալն արգելված է եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031