Բաժիններ՝

Մեկ ամսում Անթալիա է այցելել ավելի քան 700 հազար ռուսաստանցի

Հուլիսի վերջի տվյալներով՝ մեկ ամսում ավելի քան 700 հազար ռուսաստանցի է ժամանել թուրքական Անթալիա. տարեսկզբից առողջարան է այցելել 2 միլիոնից ավելի ռուսաստանցի զբոսաշրջիկ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Հուլիսի 28-ի դրությամբ՝ տարեսկզբից ավելի քան 5 մլն օտարերկրացի զբոսաշրջիկներ են ժամանել Անթալիա, ինչը 62 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Նշվում է, որ Անթալիայում 5 միլիոնի սահմանագիծն արդեն համարել են բեկումնային. ամբողջ 2016 թվականի արդյունքներով առողջարան էին այցելել գրեթե 6,2 մլն արտասահմանցի հյուրեր:

«Ռուսաստանի շուկան ժամանումների ամենաակտիվ դինամիկան է ցուցադրում. ինչպես նշել է Անթալիայի նահանգապետ Մինուր Քափալօղլուն, եթե հունիսի վերջի դրությամբ միագումար արդյունքով Անթալիայում ռուսաստանցի զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 1,3 մլն մարդ, ապա արդեն հուլիսի վերջին այդ ցուցանիշը գերազանցել է 2 միլիոնը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս